Որոնել

Գուպի մեծ

Գուպին քաղցրահամ ջրերի ձուկ է։ Ունեն լավ արտահայտված սեռական դիմորֆիզմ. էգերն ու արուները տարբերվում են չափով, ձևով, գունավորմամբ։
Առկայությունը: պահեստում
*
950֏
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ 4900 դրամից սկսած

Գուպին քաղցրահամ ջրերի ձուկ է։ Գուպիներն ունեն լավ արտահայտված սեռական դիմորֆիզմ. էգերն ու արուները տարբերվում են չափով, ձևով, գունավորմամբ.Արուների չափերը 1,5-4 սմ են, սլացիկ են, ցեղական տեսակները հաճախ երկար լողակներ են ունենում, հաճախ վառ գունավորում են ունենում: Էգերի չափերը 2,8-7 սմ են, մեծացված որովայնով, լողակները միշտ ավելի փոքր են, քան արուների մոտ, բնական տարածքներում էգերը հիմնականում մոխրագույն գունավորում ունեն, ընդգծված շեղանկյունաձև թեփուկածածկույթի ցանցով, որից էլ առաջացել է անվանումը. reticulum-ը լատիներենից նշանակում է ցանց:

Ամենատարածված ու ոչ քմահաճ ակվարիումային ձկներից է։ Տնային ակվարիումում բնակվում է բոլոր շերտերում։ Տնային պայմաններում ավելի երկար է ապրում ու ավելի մեծ չափերի է հասնում, քան բնության մեջ։ Ակվարիումներում հաճախ պահում են մի քանի տեսակի գուպի ձկներ։

Հանդիպում է Վենեսուելայի, Գվիանայի քաղրահամ կամ աղի ջրամբարներում, Ամազոնից հյուսիս, Բրազիլիայի հյուսիսային մասում Բարբադոս և Տրինիդադ կղզիներում։ Կլիմայավարժեցված են բոլոր մայրցամաքներում (մալարիայի մոծակների թրթուրների դեմ պայքարելու համար բնակվում են հիմնականում քաղցրահամ ջրերում)։ Ակվարիումիստների կողմից արձակված գուպիների մի պոպուլյացիա արդեն գրեթե մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում՝ գետերի քաղցրահամ ջրերում։ Վոլգայի քաղաքների շրջանում (ՏվերՅարոսլավլ, Ռիբինսկ, Նիժնի Նովգորոդ) կան վայրիացված գուպիների խմբեր։ Գուպիները սիրում են թարմ, մաքուր, պարբերաբար փոփոխվող ջուր և ոչ մեծ հոսք։ Հին, ոչ հաճախ թարմացվող ակվարիումային ջրում բնակվելիս գուպիների լողակները վնասվում են, հատկապես վուալյանները։ Հատկապես օպտիմալ է գուպիներ պահելը սկսել նույն ռասայի հինգ զույգ ձկներից (5 էգ և 5 արու) 50-60 լիտր տարողությամբ ակվարիումում: