Sorry - this product is no longer available
Պեցիլիա
Այս ձկները առաջին անգամ բերվել են Եվրոպա 1907 թվականին հարավային Մեքսիկայից և Գվատեմալայից, որտեղ նրանք ապրում են ստորին ջրերում, որոնք թափվում են Ատլանտյան օվկիանոս: Poecilia velifera-ն հանդիպում է Յուկատան թերակղզում։ Բնության մեջ հանդիպում է զանազան գունավորմամբ (դեղինից մոխրագույն) լոկալ վտառներով։
550֏
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ 4900 դրամից սկսած
Պեցիլիաները սեռահասուն դառնում են 4-6 ամսվա ընթացքում։ Հղիությունը տևում է 10-15 օրից մինչև երկու ամիս։
Արուները սեռահասուն դառնում են 8-12 ամիսների ընթացքում, էգերինը` 5-6: Էգերը ծնում են մինչև 240 ձագուկներ 4-6 պարբերաբար։ Հղիությունը 8-10 շաբաթ։։
Բնության մեջ պեցիլիաներն այդքան գեղեցիկ գունավորում չունեն, ինչը չի կարելի ասել ակվարիումում աճեցվող սերնդի մասին։ Նրանք դարչնա-դեղնավուն են։ Երկարատև բազմացման արդյունքում առաջացել են ձևեր, որոնք, պահպանլով մարմնի կառուցվածքը, չափազանց տարատեսակ են գունավորմամբ։
Դրանք 4 - 5սմ երկարությամբ ձկներ են (արուները էգերից փոքր են), կարճ, խիտ և ուժեղ մարմնով, լայն պոչալողակով։ Ձևավորված արուի սրբանային լողաթևը խողովակի նման է։ Չոր, կենդանի, սառեցված կեր – այն, ինչը սիրում է պեցիլիան։ Նրա պահպանումը կլինի իդեալական , եթե այն կերակրվի մոծակի թրթուրներով: Ձկներին լրացուցիչ կերակրում են կիկլոպներով, բուսական կերերով, սակայն կերը չի կարելի տալ պարբերաբար, ամեն շաբաթ փոխելով նրանց սննդակարգը և տեսակը։