Թութակների համար կեր ընտրելու գործընթացին պետք մոտենալ մեծ պատասխանատվությամբ։ 🦜💙
7 հուլիսի, 2020

Դեռևս փոքր հասակից թռչնի համար պետք է ընտրել ճիշտ ռացիոն:

Թութակների ամենօրյա կերաբաժնի պարտադիր բաղադրիչը սերմերն են (հատիկավոր կերը): Սա լիարժեք կերակրման հիմքն է:

Մեծ նշանակություն չունի, թե երբ կերը կլցվի վանդակի մեջ, կարևոր է, որպեսզի թռչնի կերը լինի հասանելի ամբողջ օրվա ընթացքում, քանի որ նրանք չեն կարող 24 ժամից ավել սոված մնալ:

Թութակների կերակրման ժամանակ մեծ դեր ունեն հեղուկները: Պետք է վանդակում մշտապես առկա լինի թարմ ջուր:

Ժամանակ առ ժամանակ կարող եք ջուրը հարստացնել վիտամինային հեղուկով, որը նախատեսված է թութակների մաշկի և փետուրների գեղեցիկ տեսքը և առողջությունը պահպանելու համար:

Հիշե՛ք` մարդկանց սեղանին դրված կերակուրը թռչնի համար կարող է ոչ միայն վնասակար, այլև մահացու լինել:
