⠀

քայլ տան մաքրությունը պահպանելու համար.
⠀

Փոշեկուլը պետք է դառնա Ձեր հավատարիմ օգնականը։

Այն կօգնի հեռացնել կենդանիների մազերը գորգի և այլ մակերևույթների վրայից:
⠀

Մազերը կարող եք հեռացնել նաև ռետինե խոնավ ձեռնոցներով կամ թաց սպունգով։
⠀


Մազերից խուսափելու հաջորդ միջոցը ընտանի կենդանիներին պարբերաբար սանրելն է: Ընտրե՛ք համապատասխան սանր և առնվազն շաբաթը մեկ անգամ սանրե՛ք ձեր ընտանի կենդանուն:
⠀

Նախքան զբոսանքի դուրս գալը, տանը պատրաստ ունեցեք թաց սպունգ

, որ տուն վերադառնալուն պես մաքրեք Ձեր կենդանու ոտքերն ու թողնեք` ազատ տեղաշարժվի։
⠀

Որպեսզի կենդանին կերը չտարածի խոհանոցում, ամրացրե՛ք կերակրամանը։
⠀


Սովորեցրե՛ք նրանց լինել մաքրասեր։
⠀


Ստեղծե՛ք նրանց համար հիգիենայի համապատասխան պայմաններ և հիշեք՝ որքան նրանք խնամված լինեն, այնքան Ձեր տունը կլինի մաքուր:
⠀
Կիսվեք մեզ հետ Ձեր գաղտնիքներով:
