Որոնել

Կլադակսա 40/10 մգ ծամվող հաբեր, 10 հաբ

Կլադակսա-ն համակցված հակաբակտերիալ դեղամիջոց է՝ նախատեսված շների և կատուների համար։ Յուրաքանչյուր ծամվող հաբ պարունակում է՝ 40 մգ ամոքսիցիլին (տրիհիդրատի ձևով) 10 մգ կլավուլանաթթու (կալիումի կլավուլանատի ձևով) Ամոքսիցիլինը պենիցիլինային խմբի կիսասինթետիկ հակաբիոտիկ է, որը խոչընդոտում է բակտերիաների բջջապատի ձևավորմանը՝ առաջացնելով դրանց ոչնչացում։ Կլավուլանաթթուն ճնշում է բետա-լակտամազ ֆերմենտները և վերականգնում ամոքսիցիլինի արդյունավետությունը դիմադրողական մանրէների նկատմամբ։ Դեղամիջոցն ունի լայն ազդեցության սպեկտր՝ ակտիվ լինելով ինչպես գրամդրական, այնպես էլ գրամբացասական բակտերիաների դեմ։ Դեղամիջոցը լավ ներծծվում է աղեստամոքսային համակարգից, թերապևտիկ ազդեցությունը պահպանվում է մինչև 12 ժամ։ Արտազատվում է հիմնականում մեզով։ Ցուցումներ մաշկային վարակներ (մակերեսային և խորը պիոդերմա), միզուղիների վարակներ, շնչառական ուղիների բակտերիալ վարակներ, բակտերիալ էնտերիտներ։ Կիրառման եղանակ Տրվում է բերանով՝ 12.5 մգ (գործող նյութերի ընդհանուր քանակով) 1 կգ կենդանի քաշի համար, օրական 2 անգամ։ Հաբերը կարելի է տալ ձեռքով կամ խառնել կերին։ Սնունդը չի ազդում ներծծման վրա։
Delivery date: Պատվերով` 1-2 աշխ․ օր
1900֏
Անվճար Առաքում Երևանում սկսած 9900 դրամից