Որոնել

Ոսկե ձկնիկ

3-4 սմ։ Ոսկե ձուկ (լատ.՝ Carassius auratus), ծածանների ցեղի ձկների ենթատեսակ է։ Այս ձկնատեսակի մարմնի հիմնական գույնը կարմիր ոսկու է,որովայնի գունավորումը համեմատած բաց է, քան մարմինը:
Առկայությունը: Առկա չէ
*
5000֏
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ 4900 դրամից սկսած

Գույնը բացի կարմրիր ոսկուց լինում է նաև կարմիր, գունատ վարդագույն, սպիտակ, կրակոտ կարմիր, սեւ, դեղին, սեւ եւ կապույտ, մուգ բրոնզ:
Հատուկ լճում, ոսկե ձկնիկը կարող է աճել մինչեւ 35 սմ (առանց պոչի), սակայն ակվարիումի մեջ չափը սովորաբար չի գերազանցում 15 սմ:
Կարճամարմին ոսկե ձուկը կարող է ապրել միայն 15 տարի, բայց երկարամարմին ձեւերը կարող են ապրել մինչեւ 40 տարի:
Ոսկե ձկնիկները պահանջկոտ չեն:Այս ձկնատեսակի համար հարմար է ընդարձակ ակվարիումը:
Կարեւոր է ակվարիումում բնական լուսավորություն եւ ֆիլտրացում ստեղծել: Լավ օդափոխություն անհրաժեշտ է բոլոր ոսկե ձկների համար:
Ջրի ջերմաստիճանը հարմար է 17°C-ից մինչեւ 26°C երկարամարմին տեսակների եւ 21°C-ից մինչեւ 29°C կարճամարմին ձկների համար,իսկ ջրի կոշտությունը 8°-ից ոչ պակաս: