Սելաֆորտ 60 մգ կատուների համար (7,6–10 կգ), պիպետկա 1,0 մլ
Սելաֆորտը 6% լուծույթի տեսքով որպես ակտիվ նյութ պարունակում է սելամեկտին՝ 60 մգ/մլ, ինչպես նաև օժանդակ նյութեր՝ իզոպրոպիլ սպիրտ, բութիլհիդրօքսիտոլուոլ, դիմեթիլսուլֆօքսիդ։ Սելաֆորտը կիրառվում է շների և կատուների մոտ՝ միանվագ, չոր և չվնասված մաշկի վրա քսելու միջոցով՝ օգտագործելով համապատասխան ծավալի պիպետկաներ։ Կիրառումից առաջ պիպետկան հանում են բլիստերից և պահելով ուղղահայաց դիրքում՝ սեղմում են կափարիչը՝ պիպետկայի ծայրը ծակելու համար։ Այնուհետև հանում են կափարիչը, մազերը բացում են պարանոցի հիմքի շրջանում՝ թիակների միջև, և պիպետկայի ամբողջ պարունակությունը քամում են անմիջապես կենդանու մաշկի վրա։ Դեղամիջոցի դոզան (պիպետկայի ծավալը) ընտրվում է՝ հաշվի առնելով կենդանու տեսակը և մարմնի զանգվածը։
4850֏
Անվճար Առաքում Երևանում սկսած 9900 դրամից