Որոնել

Ինչ նշանակություն ունի տնային ակվարիումը մարդու առողջություն համար

Նրանց համար, ովքեր տանն ունեն ակվարիում և նրանց համար, ովքեր պատրաստվում են ձեռք բերել հետաքրքիր կլինի իմանալ, որ դա ոչ միայն հետաքրքիր և ճանաչողական զբաղմունք է, այլ նաև յուրօրինակ «դարման» նյարդերի համար։

Միայն շները կամ կատուները չեն, որ ազդում են իրենց տերերի առողջության լավացման վրա։ Ակվարիումային թերապիան համարվում է մարդու զգացմունքային ներդաշնակության հաստատման առաջին միջոցներից մեկը։ Դրա ազդեցությունն առաջին անգամ նկատել են չինացիները, նրանք ձկներով լի թասեր են պահել իրենց սեանսների ժամանակ։ Ջրային բնակիչներին կես ժամ հետևելը հանգստացնում է մարդու միտքը, հեռացնում դժվարություններն ու ներդաշնակության հասցնում։

Մեր օրերի գիտնականները չէին կարող իրենց ուշադրությունից դուրս թողնել բուժման  այս հետաքրքիր մեթոդը և որոշ ուսումնասիրություններ են կատարել այս ասպարեզում։ Մի խումբ մարդկանց առաջարկել են խնամել ակվարիումային ձկներ։ Արդյունքը գերազանցել է սպասելիքները։ Ընդամենը մի քանի օր անց նկատելիորեն լավացել է փորձի մասնակիցների էմոցիոնալ վիճակը, իսկ արդեն մեկ ամիս անց զգալիորեն կարգավորվել է բոլոր մասնակիցների  սրտի աշխատանքը, արյան ճնշումը, մարսողությունը, գլխացավի նոպաները։ Ամենահետաքրքիրն այն է, որ համապատասխան ակվարիումն ընտրելուց հետո պարտադիր չէ ամեն օր կես ժամ անցկացնել դրա առջև, բավական է, որ այն գտնվի խնամողի տեսադաշտում։

Մեր օրերում կյանքի ռիթմը ոչ մի կերպ չի նպաստում մարդու հոգում անդորրի հաստատմանը, առավելապես քաղաքների բնակիչները  հաճախ առիթ չեն ունենում բնության հետ շփվելու՝ հատկապես ձմռանը։ Բնության փոքրիկ անկյունը բնակարանում արդեն ոչ թե շքեղություն է, այլ կենսական անհրաժեշտություն։ Եթե նույնիսկ փոքրիկ ակվարիումը սենյակում հանգստության մթնոլորտ է ստեղծում, ապա բարձրակարգ ակվարիումները, որ կպատրաստվեն Ձեր պատվերով կհամապատասխանեն Ձեր ցանկություններին և տան ներքին հարդարանքին։

Ակվարիում ձեռք բերելը հիանալի գաղափար  է, եթե հատկապես տանը երեխաներ կան։ Ակվարիումի բնակիչներին խնամող երեխաների մոտ զարգանում է պատասխանատվության զգացումը, հարգանքը կենդանի աշխարհի նկատմամբ։ Դա անդրադառնում է նաև նրանց սովորելու առաջադիմության վրա։

Բացի այս ամենը, ինչպես արդեն նշեցինք, ակվարիումը սենյակում նկատելիորեն լավացնում է միկրոկլիման, գոլորշիացող ջուրը խոնավեցնում է օդը, որն էլ ինչպես հայտնի է կանխում է շնչուղիների հիվանդությունները, հատկապես բարերար ազդեցություն է ունենում ասթմայով հիվանդների առողջության վրա։

Ակվարիումը փոքրիկ հրաշք է Ձեր տան մեջ, այն Ձեր առջև կբացի աշխարհն իր բոլոր գույներով, կվերացնի օրվա ընթացքում կուտակված լարվածությունն ու կվերականգնի  Ձեր ներքին հոգեկան ներդաշնակությունը։

Leave your comment