Որոնել

Փոքր ակվարիումի Մեծ նշանակությունը

Ի՞նչ է ակվարիումը։ Դա մի անոթ է, որի պատերը թափանցիկ ապակիներ են և նախատեսված է փակ տարածության մեջ ձկներ պահելու համար։ Չոր ու ցամաք, ոչինչ չասող բնութագրություն,որը չի կարող փոխանցել դրա ողջ գեղեցկությունն ու մեծ նշանակությունը մարդու կյանքում։

Այդուհանդերձ ակվարիումները նշանակալից ազդեցություն ունեն մարդու կյանքի որակի վրա։ Սկսենք նրանից, որ դրանք անչափ գեղեցիկ են։ Շատ գրասենյակների ներքին կահավորանքը նույնն է, աշխատողները միանման խիստ հագուկապով, նույն ոճի իրար նման  կահույքով և «եվրո» վերանորոգված։ Ահա թե ինչու է ակվարիում ձեռք բերելու գաղափարը, որպես ներքին հարդարման մի կարևոր մաս, մեր օրերում գնալով ավելի ու ավելի շատ տարածվում։

Մեծ ընկերությունների գրասենյաներում, ղեկավարների սենյակներում, խորհրդակցությունների դահլիճներում, առևտրի կենտրոններում, սրճարաններում, ռեստորաններում ու խանութներում այժմ ավելի հաճախ կարող ենք տեսնել ակվարիումներ։ Տարբեր հաստատություններում հերթեր են առաջանում, իսկ ակվարիումները զբաղեցնում են մարդկանց ուշադրությունն, ու սպասումը այնքան էլ ձանձրալի չի թվում։

Ակվարիումների հաշվին սենյակում բարելավվում է միկրոկլիման․ ջեռուցման ամիսներին շենքի ներսում օդի ջերմաստիճանը բարձրանում է, օդը չորանում է և բնականաբար օդի մեջ փոշին շատանում է, որն էլ հանգեցնում է դիմադրողականության անկման, և մեծանում է վերին շնչուղիների հիվանդությունների տարածման հավանականությունը։ Ակվարիումի բնակիչներին հետևելը մարդու մեջ ստեղծագործելու, աշխարհն ավելի լավը դարձնելու ցանկություն է առաջացնում։ Իսկ ուշադրությունը համակարգչից շեղելը որոշ ժամանակով շատ օագտակար է գլխուղեղի և աչքերի համար։

Մեծ քաղաքների բնակիչները մի տեսակ հեռանում են բնությունից, արդեն մեկ սերունդ չէ, որ չգիտի անտառների ու ջրերի բնակիչների մասին։ Դա բացասաբար է անդրադառնում մարդու հոգեկան վիճակի վրա։ Քաղաքի բնության միապաղաղ տեսարանները, միօրինակ շինությունները, մեքենաների հոսքն ու փողոցներում մարդկանց ամբոխները չափազանց ճնշող ազդեցություն ունեն մարդու հոգեկան աշխարհի վրա, հատկապես երեխաների ու ծերերի։ Ահա այստեղ մեզ օգնության է գալիս ակվարիումի կախարդական աշխարհը։ Անկախ նրանից մեծ է թե փոքր, այն միշտ հետաքրքիր է ու լի գաղտնիքներով։ Հետևելով ակվարիումի մեջ ամփոփված ջրային կյանքի մի փոքրիկ կտորին, կարելի է սուզվել գույների ու ձևի աներևակայելի աշխարհի մեջ, հոգեկան հանգստություն զգալ, հանգստանում են աչքերը, իսկ ձկների լռությունը հեռու է վանում քաղաքի աղմուկը։

Ակվարիումը դրական ազդեցություն է ունենում երեխաների դաստիարակության վրա, նրանց մեջ պատասխանատվության զգացում առաջացնելով, առողջ և հարմարավետ միջավայր է ստեղծում թե տանը թե աշխատավայրում։

Leave your comment
Comments
10.10.2019 01:44
Hd