Օտօքսոլան շան ականջի կաթիլներ
Բաղադրությունը և ազդեցությունը 1 մլ Օտօքսոլան պարունակում է հետևյալ ակտիվ նյութերը՝ • Մարբոֆլոքսացին – 3 մգ Ֆտորքինոլոնների խմբի հակաբիոտիկ է։ Ակտիվ է լայն սպեկտրի բակտերիաների նկատմամբ, ներառյալ՝ Staphylococcus intermedius, Pseudomonas aeruginosa, Escherichia coli, Proteus mirabilis։ • Կլոտրիմազոլ – 10 մգ Սնկասպան նյութ է՝ իմիդազոլների խմբից։ Ակտիվ է մաշկային սնկերի և խմորասնկերի նկատմամբ, մասնավորապես՝ Malassezia pachydermatis։ • Դեքսամետազոն – 1 մգ Սինթետիկ գլյուկոկորտիկոիդ է։ Ունի հակաբորբոքային ազդեցություն, նվազեցնում է քորը և օգնում հյուսվածքների վերականգնմանը։ Ցուցումներ Օտօքսոլանը կիրառվում է շների մոտ արտաքին ականջաբորբերի բուժման համար ։ Կիրառման եղանակը և դեղաչափը 1. Մինչև օգտագործումը անհրաժեշտ է մաքրել շան ականջախեցին և արտաքին լսողական անցուղին։ 2. Շիշը ուժեղ ցնցել՝ առնվազն 30 վայրկյան։ 3. Լցնել կաթիլի գլխիկը լուծույթով։ 4. Կաթեցնել 5-10 կաթիլ յուրաքանչյուր ականջի մեջ՝ կախված կենդանու չափից։ 5. Նրբորեն մերսել ականջի հիմքը՝ դեղամիջոցը հավասար բաշխելու համար։ 6. Օգտագործել օրական 1 անգամ, բուժումն իրականացվում մինչև կլինիկական ապաքինում, բայց ոչ ավելի քան 14 օր։ Հատուկ զգուշացումներ • Չի թույլատրվում օգտագործել հղի կամ կաթնատվությամբ էգ շների մոտ։ • Չի կիրառվում, եթե ականջախեցին պատռված է։ • Եթե կենդանին թափահարում է գլուխը դեղը կաթեցնելուց հետո, անհրաժեշտ է մի քանի րոպեով ֆիքսել գլուխը՝ լուծույթի ցրումը կանխելու համար։
6900֏
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ 9900 դրամից սկսած