5️⃣ փաստ ծովախոզուկների խնամքի մասին👇🏻🐁
27 հունիսի, 2020
Ծովախոզուկները պահանջկոտ չեն, հետևաբար նրանց խնամելը դառնում է ավելի հեշտ։

Կարևոր է 3-4 օրը մեկ զննել ծովախոզուկին: Ուշադիր եղեք, որ մորթու մեջ պարազիտներ չհայտնվեն կամ հիվանդագին նշաններ չլինեն մաշկի վրա:

Նրանք մաքրասեր կենդանիներ են։ Հարկ կլինի շաբաթական մեկ անգամ բույնը մաքրել։


Հիշե՛ք, որ ծովախոզուկները մրսկան են

և մեծ տարածք են սիրում:

Քմահաճ չեն ուտելիքի հանդեպ։ Սիրում են ուտել գազար

, կաղամբ

, կանաչեղեն

: Մի մոռացեք նաև, որ նրանք նաև սիրում են շատ ջուր խմել։


Դուք ինչպե՞ս եք խնամում Ձեր ծովախոզուկին։ Կիսվեք խորհուրդներով։
