Որոնել

Մեր մասին

Nemo.am-ը ստեղծել են մի խումբ վառ երևակայություն ունեցող երիտասարդներ, ովքեր ցանկացել են մի կտոր բնության մասնիկ ավելացնել մեր այսօրվա տեխնալոգիապես ծանրաբեռնված առօրյայում և հավատում են, որ մեր միջավայրը կարող են դարձնել ավելի պայծառ, տրոպիկական ու հարմարավետ:

Ի՞նչ ենք մենք անում

Nemo.am-ը ներկայացնում է աշխարհահռչակ արտադրողների, ինչպես նաեւ իր սեփական դիզայներական լուծումներով ստեղծված յուրահատուկ նվերների, ինչպես նաև կենդանիների և  հայտնի արտադրողների կենդանիների կերերի շարքը Հայաստանում։

Nemo.am-ում կարող եք գտնել նաև նվեր-փաթեթների մեծ տեսականի, որոնք անմոռանալի հուշեր կպարգևեն Ձեզ եւ Ձեր մտերիմներին՝ վերադարձնելով բնությունը Ձեր առօրյա:

Մենք համոզված ենք, որ Ձեզանից յուրաքանչյուրն ունի անհատական և յուրահատուկ ճաշակ: Մեր թիմն աշխատում է մարմնավորել նորարար և կրեատիվ գաղափարներ։

Թանկ գնահատելով Ձեր ժամանակը՝ մենք ապահովում ենք Ձեր պատվերի առցանց ընդունումն ու առաքումը։

Մենք հոգում ենք նույնիսկ առցանց առևտրի ռիսկերի մասին, այն է, եթե առաքված ապրանքը չի համապատասխանի Ձեր ակնկալիքներին, ապա կարող եք հեշտությամբ այն հետ վերադարձնել:

Բավական է մեր մասին, եկեք խոսենք Ձեր մասին. Եթե փնտրում եք յուրօրինակ ու տարբերվող նվեր Ձեր ընկերոջ համար կամ ցանկանում եք ինքներդ Ձեզ նվեր մատուցել, աչքի անցկացրեք մեր տեսականին և հավանաբար այնտեղ կգտնեք այն, ինչ փնտրում եք:

Իսկ եթե արդեն ունեք Ձեր սիրելի տնային կենդանուն, ապա կարող եք խնայել Ձեր ժամանակը և պատվիրեք նրա կերը մեզ մոտ, մեզ մոտ կարող եք գնել ակվարիումային ձկներ, ինչպես նաև ձկների կեր, կենդանիների խնամքի պարագաներ, շների կեր, կատուների կեր, թռչունների և կրծողների համար նախատեսված կերեր։

Ի՞նչպես մեզ կարող եք գտնել

Մենք հասանելի ենք առցանց՝ www.nemo.am հասցեով։
Կարող եք կապ հաստատել մեք հետ՝ info@nemo.am