Որոնել

Brewers Yeast Tablets- Գարեջրի Խմորիչներ շների և կատուների համար (250 հաբ)

Սխտորով Գարեջրի Խմորիչներ Brewers Yeast Tablets շների և կատուների համար։ Բնական սննդային հավելումը պարունակում է յուրահատուկ վիտամինների և հանքային նյութերի հավաքածու, B խմբի վիտամիններ , ցինկ, սխտոր, որոնք էլ լավացնում են մաշկի, մազերի և եղունգների վիճակը։ Ինչպես նաև կարգավորում նյութափոխանակությունը, օգնում պայքարել աղիքային մակաբույծների դեմ և ամրացնում է իմունային համակարգը։ Գարեջրի Խմորիչները` հարուստ B խմբի վիտամիններով և սպիտակուցներով, արժեքավոր սննդային հավելումներ են։ Սխտորը պարունակում է օրգանական ծծմբային ալիլային միացություններ, որոնք օգնում են բակտերիաների, աղիքային մակաբույծների և ճիճուների դեմ պայքարին, բարելավում են իմունային համակարգը և ցուցաբերում դետոքսիկացիոն, ինչպես նաև հանգստացնող ազդեցություն արյան շրջանառության հիպերակտիվության դեպքում։ Վիտամին Н-ը (բիոտին) կարևոր օգնական է մաշկի առողջության, փայլուն մազերի և ամուր եղունգների պահպանմանը։ Ցինկը անհրաժեշտ է սննդանյութերի փոխանակման և սպիտակուցների սինթեզի համար։ Կալցիումն իր հերթին հանդիսանում է ոսկորների կարևոր բաղադրյալ մաս։ Կիրառման մեթոդը ՝ Խառնել սննունդի հետ։ Պարբերաբար կենդանուն տրամադրել բավականին քանակով թարմ ջուր։ Օգտագործման տևողության հետ կապված սահմանափակումներ չկան։ Շներին կարելի է տալ ամեն 5կգ-ի դեպքում 1տաբլետկա, կատուներին՝ ամեն 3կգ-ի համար 1 տաբլետկա:
Առկայությունը: Առկա չէ
5850֏
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ 4900 դրամից սկսած