Irish Cal - սննդային հավելում շների և կատուների համար
Քաշը ՝ 250գ: Irish Cal սննդային հավելումը նախատեսված է 2 ամսականից բարձր շների և կատուների (հատկապես մեծ և միջին ցեղատեսակների) ձագերի, հղի և կերակրող կենդանիների համար։ Հարստացնում է կենդանիների կերը հանքային նյութերով և կանխարգելում է ռախիտիզմի, անեմիայի, ոսկրային հյուսվածքների հիվանդությունների առաջացումը։ Սննդային հավելման կազմի մեջ մտնող բարձրորակ հանքային նյութերը հարստացված են ֆոսֆորական թթվով և կաթնաթթվով։ Կալցիումը չափազանց կարևոր է ոսկորների կառուցվածքային ամբողջականության, մկանների կծկման( այդ թվում սրտի), նյարդային ազդակների փոխանցման, արյան խտացման, բջջային մեմբրանների առողջության և դրանց միջոցով սննդանյութերի փոխադրման համար: Ֆոսֆորը մտնում է ոսկորների և բոլոր նյարդային բջիջների, մկանային և գեղձային հյուսվածքների կազմի մեջ և մեծ դեր է խաղում էներգետիկ գործընթացներում։ Կիրառման մեթոդը ՝ Խառնել կերի հետ։ Չոր սնունդի հետ խառնելուց առաջ, մի փոքր խոնավացնել այն, օրինակ՝ ավելացնելով պահածոյացված կերին: Տարիքով մեծ շներին կարելի է տարին մեկ անգամ, գարնան սեզոնին, էգերին հղիության և լակտացիայի ժամանակ։ Փոքր ցեղատեսակի շներին մինչև 10կգ կարելի է 1թեյի գդալ, միջին և մեծ ցեղատեսակի հասուն շներին, հղի և կերակրող շներին՝ 3 թեյի գդալ, կատուներին և կատվի ձագերին՝ 1 թեյի գդալ Պարբերաբար կենդանուն առաջարկելով մեծ քանակությամբ ջուր։ Սննդային հավելումը համատեղելի է բոլոր տեսակի կերերի, դեղամիջոցների և այլ սննդային հավելումների հետ։
3500֏
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ 4900 դրամից սկսած