Որոնել

Royal Canin Hepatic (2կգ)

Ամբողջական անասնաբուժական դիետիկ կեր Royal Canin Hepatic լյարդի հիվանդություններ ունեցող կատուների համար: Բարձրացված էներգիայի պարունակությունը բավարարում է կատվի էներգետիկ կարիքները, թույլ է տալիս սահմանափակել սննդի չափաբաժինների քանակը և նվազեցնել ստամոքս-աղիքային տրակտի բեռը: Լյարդի հիվանդություն ունեցող կատուները հաճախ ունենում են վատ ախորժակ և քաշի կորուստ: Բարձր համեղությունը խթանում է կերի ընդունումը և նպաստում վերականգնմանը: Պղնձի ցածր պարունակությունը սահմանափակում է դրա կուտակային ազդեցությունը լյարդի բջիջներում և ներբջջային վնասը խոլեստազի դեպքում։ Սիներգիստիկ հակաօքսիդանտային համալիրը նվազեցնում է օքսիդատիվ սթրեսը և պայքարում ազատ ռադիկալների դեմ: Ցուցումներ՝ խոլանգիտ (խոլանգիոհեպատիտ),խոլեստազ,Պորտո-կավալ անաստոմոզ,Լյարդային էնցեֆալոպաթիա,Լյարդի անբավարարություն ,Պղնձի նյութափոխանակության խանգարումներ Հակացուցումներ: Հղիություն, լակտացիա, աճ,Հիպերլիպիդեմիա,Կատուների լյարդի լիպիդոզ (բացառությամբ այն դեպքերի, երբ դրսևորվում է լյարդային էնցեֆալոպաթիա): Դիետաթերապիայի տեւողությունը կախված է պաթոլոգիայի տեսակից։ Դիետաթերապիայի սկզբնական կուրսը 6 ամիս է, սակայն քրոնիկ հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է դառնում սննդակարգն օգտագործել կատվի ողջ կյանքի ընթացքում։ Կենդանին չպետք է չափից շատ ուտի, սննդակարգի մի քանի չափաբաժինների բաշխումն օգնում է նվազեցնել լյարդի ծանրաբեռնվածությունը:
Արտադրող: ROYAL CANIN
10500֏
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ 4900 դրամից սկսած

Կարդալ ավելին` Русский, English