Nemo.am-ն իրականացնում է առաքումներ 4900 դրամից սկսած պատվերիների դեպքում:
Երևանի տարածքում առաքումն ԱՆՎՃԱՐ է 9900դրամ և ավել պատվերների դեպքում։
Մինչև 9900 դրամ պատվերների առաքման արժեքը 700 դրամ է (բացառությամբ ծայրամասերի, որոնց դեպքում առաքման գումարին ավելանում է 1000 դրամ)։
Nemo.am-ն առաջարկում է նաև ԷՔՍՊՐԵՍ առաքում որի դեպքում հաճախորդը վճարում է միայն կատարած գնումների համար, իսկ առաքման գումարը, որը կախված է հասցեից և տվյալ պահի առաքման ծառայության առաջարկվող սակագնից՝ վճարում է վարորդին։
Այն ապրանքներին, որոնք ունեն պարբերաբար պատվերի հնարավորություն, բացի միանգամյա պատվերից կարող եք նաև բաժանորդագրվել (այսինքն Ձեր նախընտրած ժամանակացույցով պատվերը ավտոմատ կերպով կկրկնվի և կառաքվի Ձեր նշած հասցեին)։
Վճարման կարգը
Nemo.am-ում վճարումը կարելի է իրականացնել երկու եղանակով` առցանց կամ առձեռն: Առցանց վճարումները կատարվում են AmeriaBank և Idram վճարային համակարգերի միջոցով: Սպասարկվում են ARCA, Visa և Master Card ունեցող քարտապանները: Կանխիկ վճարումները իրականացվում են առաքման պահին`ՀՀ դրամով:
Ապրանքին բաժանորդագրվելու դեպքում օնլայն վճարումն իրականացվում է ավտոմատ կերպով, այսինքն համակարգը կգանձի գումարը հաճախորդի հաշվեհամարից ըստ նշած ժամանակացույցի, կանխիկ վճարման դեպքում վճարումը կկայանա տեղում՝ առաքման ժամանակ։
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հեռակա՝ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառքի իրականացման գործունեության մասով /Հիմք17.06.16 ՀՕ-116-Ն /
Nemo.am-ում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն՝ ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր շենքը և այլն: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:
Առաքման կարգը
Առաքումը իրականացվում է նույն օրը մինչև ժամը 18:00 կատարված պատվերների դեպքում, (երբ պատվիրված տեսականին առկա է խանութ սրահում) 18:00-ից հետո կատարված պատվերների առաքումն իրականացվում է հաջորդ օրը։
Առաքումը կազմակերպելուց առաջ հաճախորդին նախօրոք տեղեկացնում ենք առաքման ժամանակի մասին:
Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում
Եթե ինչ-որ պատճառով որոշել եք հրաժարվել գնված ապրանքից և եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ՝ պահպանված է ապրանքի ապրանքային տեսքը և սպառողական հատկությունները, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը (բացառությամբ կենդանիների սննդամթերքի, որոնց հետ վերադարձը հնարավոր է, եթե այն ժամկետնանց է կամ որակը չի հապատասխանում պահանջներին):
Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզնից գանձվում է միայն ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում, իսկ առաքման լրացուցիչ գումար չի գանձվում: