Բնական պաշտպանություն տզերի, ոջիլների, մոծակների և այլ մակաբույծների դեմ Նախատեսված է մեծ շների և 12 շաբաթականից մեծ ձագուկների համար Սփրեյի մեջ մտնող բնական բուսական յուղը տարածվելով կենդանու մազածածկույթի վրա վանում է մակաբույծներին, իսկ մազերին տալիս հաճելի բույր Մարգոզայի յուղը բարենպաստ ազդեցություն է թողնում կենդանու մաշկի վրա, ունենալով հակասեպտիկ, հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն, բարելավում է մազերի տեսքը և նվազեցնում է խայթոցներից առաջացած քորը Կիրառման մեթոդը ՝ մինչ օգտագործելը լավ թափահարել, փչել սփրեյը հատկապես կենդանու ազդրերի ներքին մասին, որովայնին, պոչին և ականջների ծայրերին։ Սկսել պոչից ,շարժվելով դեպի գլխի մոտ Խորհուրդ չի տրվում սփրեյը փչել կենդանու աչքերին, ականջների և բերանի մեջ։ Թողնել, որ մազերը չորանան բնական ճանապարհով։