Triol շան խաղալիք՝ լատեքսից «Ձիուկ», 210 մմ
Զվարճալի «Ձիուկ» խաղալիքը պատրաստված է լատեքսից՝ էկոլոգիապես մաքուր նյութից, որն ազատ է թունավոր բաղադրիչներից և անվտանգ է կենդանիների համար։ Խաղալիքը հաճելի է շոշափելու համար, ամուր է և գունեղ։ Այն հիանալի մաքրում է ատամները, մերսում է լնդերը և օգնում է շանը հաղթահարել սթրեսը տիրոջ բացակայության ժամանակ։ Այն իդեալական է փոքր և միջին ցեղատեսակի շների, ինչպես նաև՝ ատամների ծկթման փուլում գտնվող ձագերի համար։ Լավ մտածված չափսերի շնորհիվ խաղալիքը հարմար է շան ատամներով բռնելու համար, իսկ փափուկ հյուսվածքը թույլ է տալիս կենդանին զբաղվի իր սիրելի գործով՝ կրծել, կծել և խաղալ։ Ներսում տեղադրված բարձր ձայնով «պժշկողը» խթանում է կենդանու որսորդական բնազդը՝ դարձնելով խաղն ավելի հետաքրքիր։ Գույնը՝ բաց կապույտ Չափսը՝ 210×75×55 մմ
2150֏
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ 9900 դրամից սկսած