Որոնել

Triol շների գուլպաներ ջրակայուն ծածկույթով «Պանդա», չափս L

Տուփում 2հատ է։ «Պանդա» շների գուլպաների հավաքածուն բաղկացած է չորս գուլպայից՝ պատրաստված հիմնականում բամբակից, որոնց ներբանը պատված է ջրակայուն նիտրիլային շերտով։ Նիտրիլային ծածկույթը պատրաստվում է արհեստականորեն սինթեզված կաուչուկից, որը փոխարինել է բնական լատեքսին։ Նիտրիլը չի առաջացնում ալերգիա, ավելի ամուր է և մաշվածությանը դիմացկուն։ Այս գուլպաները օգտագործելիս դրսում՝ դուք կպաշտպանեք շան թաթերը ձյունից, ցեխից, քիմիական ռեագենտներից և կտրվածքներից։ Տանը դրանք պաշտպանում են ինտերիերը ընտանի կենդանու ճանկերից և հակասահող ծածկույթի շնորհիվ ապահովում են շան հարմարավետ շարժը պարկետի, սալիկների և այլ սահուն մակերեսների վրա։ Գուլպաները հեշտ են հագցվում, իսկ էլաստիկ ռեզինների շնորհիվ չեն սահում շան թաթերից։ Դրանք հեշտ են խնամքի մեջ և կազատեն ձեզ զբոսանքից հետո շան թաթերը մշտապես լվանալու անհրաժեշտությունից։ Գույնը՝ սև-սպիտակ Արտադրանքի չափերը՝ 35 × 90 մմ
Արտադրող: Triol
5350֏
Անվճար Առաքում Երևանում սկսած 9900 դրամից