Triol LOVE THE PLANET փափուկ խաղալիք «Կարմիր պանդա», 280 մմ
Triol Love The Planet խաղալիքը ոչ միայն ֆունկցիոնալ աքսեսուար է ձեր կենդանու համար, այլև ներդրում է բնության պահպանման գործում։ Յուրաքանչյուր խաղալիք պատրաստված է վերամշակված պլաստիկ շշերից և լիովին անվտանգ է կենդանու համար։ Love the Planet շարքի միջոցով մենք նպաստում ենք մոլորակի մաքրությանը։ Խաղալիքը հարմար է բոլոր ցեղատեսակների շների համար, քանի որ պատրաստված է ամուր նյութերից և հագեցած է բամբակե պարաններով, որոնք նույնպես պատրաստված են վերամշակված պլաստիկ շշերից։ Խաղալիքի մեջ տեղադրված ճռճռան նյութն ու ձայն արձակող տարրը (պժշկողը) գրավում են կենդանու ուշադրությունը, իսկ հարմար ձևը թույլ է տալիս օգտագործել այն խաղերի, վարժեցման և ուսուցման ընթացքում։ Triol Love the Planet շարքի խաղալիքները ոգեշնչված են հազվագյուտ կենդանիներով, որոնք արժանի են հատուկ ուշադրության։ Կարմիր պանդան հայտնի է իր փափուկ մորթու, երկար պոչի և հմայիչ մռութի շնորհիվ։ Չափսերով այն կարելի է համեմատել տնային կատվի հետ, և շատ հաճախ այն անվանում են «կատվի արջ»։ Կարմիր պանդայի հիմնական սնունդը բամբուկն է։ Այս կենդանիներն իրենց կյանքի մեծ մասը անցկացնում են ծառերի վրա, ցածր ջերմաստիճանի դեպքում կարող են մտնել ձմեռային քուն և հիմնականում գիշերային կենսակերպ են վարում։ Գույնը՝ նարնջագույն-սև Չափսը՝ 280 մմ
4500֏
ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ 9900 դրամից սկսած