Հարմար է նորմալ ակտիվություն ունեցող, զգայուն մարսողությամբ կամ ալերգիայի հակում ունեցող մեծահասակ կատուների համար։ Սպիտակուցների և ճարպերի չափավոր պարունակությունը օգնում է պահել կենդանու քաշը և մկանային զանգվածը օպտիմալ վիճակում։ Ճիշտ ընտրված, բնական հիպոալերգեն բաղադրիչները կանխում են ալերգիկ ռեակցիաները և սննդային անհանդուրժողականությունը՝ ապահովելով իմունային և մարսողական առողջություն։ Միլիարդավոր կենդանի պրոբիոտիկները ամեն օր աջակցում են աղիքային միկրոֆլորային, բարելավում մարսողությունը, սննդանյութերի յուրացումը և կանխում ալերգիաները։
Grandorf Cat Adult-ը ցածր հացահատիկային պարունակությամբ չոր կեր է՝ նախատեսված նորմալ ակտիվությամբ չափահաս կատուների համար։ Հատկապես հարմար է զգայուն մարսողություն, մաշկ և մորթի ունեցող, ինչպես նաև ալերգիայի հակված կատուների համար։ Կերի բաղադրությունը հարուստ է սպիտակ ձկան և հնդկահավի սպիտակուցներով, Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուներով ու անհրաժեշտ ամինաթթուներով, որոնք նպաստում են մաշկի առողջությանը և մորթու փայլուն տեսքին։ Բնական, հիպոալերգենային բաղադրիչներն ու ցածր հացահատիկային բանաձևը նպաստում են հեշտ մարսողությանը, իմունային համակարգի բնականոն աշխատանքին և սննդային անհանդուրժողականության ռիսկի նվազեցմանը։ Քաշ՝ 2 կգ։
Grandorf Kitten-ը հատուկ մշակված չոր կեր է՝ նախատեսված 3 շաբաթականից բարձր ձագուկների, ինչպես նաև հղի և կերակրող կատուների համար։ Կերի հավասարակշռված բաղադրությունը հարմար է ձագուկների զգայուն մարսողական համակարգի համար և նպաստում է նրանց առողջ աճին ու զարգացմանը։ Բաղադրությունը հարուստ է բարձրորակ սպիտակուցներով, օգտակար ճարպերով, անհրաժեշտ ամինաթթուներով և վիտամիններով, որոնք ապահովում են աճող օրգանիզմի էներգետիկ և սննդային պահանջները։ Խնամքով ընտրված բնական, հիպոալերգենային բաղադրիչները նպաստում են առողջ մարսողությանը, իմունային համակարգի բնականոն աշխատանքին և սննդային անհանդուրժողականության ռիսկի նվազեցմանը։ Քաշ՝ 8 կգ։